Կիսելյովն արձագանքել է իր հաղորդման պատճառով ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելուն

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

«Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը NEWS.ru-ի հետ  զրույցում հայտարարել է, որ չգիտի, թե «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում կոնկրետ ո՞ր հայտարարության համար է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել ՀՀ ԱԳՆ։

«Չեմ հասկանում, թե կոնկրետ ինչ հայտարարություն է վիրավորել հայ եղբայրներին։ Դեռևս մեկնաբանելու ոչինչ չկա»,- ասել է Կիսելյովը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ 2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Նշենք, որ հաղորդման ընթացքում Կիսելյովը խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»բ  ացման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից՝ ներկայացնելով ադրբեջանական քարոզչական թեզերն ու խեղաթյուրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

«Ադրբեջանի համար կենսական նշանակության է մնում ավտոճանապարհի բացումը «Զանգեզուրի միջանցքով», ինչի մասին պայմանավորվել են դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքներով Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը եռակողմ հայտարարությամբ։ Ընդամենը 40 կմ երկարությամբ «Զանգեզուրի միջանցքը» պետք է միացնի Ադրբեջանի հիմնական տարածքն իր էքսկլավ Նախիջևանի, իսկ այնտեղից՝ Թուրքիայի հետ։ Ելույթ ունենալով լրագողների առջև՝  նախագահ Ալիևը բացառիկ վճռական է եղել։ Գնահատեք ինքներդ»,- եթերում հայտարարել է Կիսելյովը՝ միացնելով Ալիևի՝ ՀՀ-ի հասցեին հնչող սպառնալիքներով ելույթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի