Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն. Սուրեն Պապինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Պիտի անկեղծորեն նշեմ՝ այս տարի հայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն»,- տարեկան ամփոփիչ ասուլիսին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, որ վերջին անգամ երկու երկրները զորավարժություններ են անցկացրել 2017 թվականին։
«Իհարկե, տարին նոր է սկսել, չեմ կարող ասել, որ չեն լինի զորավարժություններ։ Ինչ բնույթի զորավարժություններ կլինեն, ինչ ուժերի ներգրավվածությամբ, կախված կլինի ընթացիկ տարուց»,- նշեց Պապիկյանը։