Ինքնախաբեությունը մի՛ ծախեք հայրենասիրության տեղ․ Արցախն ազատագրելու ի՞նչ ռեսուրս եք առաջարկում․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 16:33
Թրամփն Իսրայելին ու Իրանին «կրակոցներն անհապաղ դադարեցնելու» կոչ է արել
08.06.2026 | 16:27
ԲՀԿ-ն վերահաշվարկ է սկսել․ պնդում է՝ կան անհամապատասխանություններ արձանագրությունների և ԿԸՀ-ում նշված տվյալների միջև
08.06.2026 | 16:24
Փաշինյանը հատուկ հետաքրքրվել է` Օսիպյանի քրգործը հո իր հետ ունեցած կոնֆլիկտի հետ կապված չի. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 16:20
«Քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս»․ «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
08.06.2026 | 16:16
Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 16:09
Բայրամովը Ստամբուլում հանդիպել է Ֆիդանին
08.06.2026 | 15:59
Ֆրանսիական կործանիչներն առաջին ԱԹՍ-ն են խոցել Լատվիայի օդային տարածքում․ ևս մեկ դրոն մտել է Մոլդովայի տարածք ու պայթել
08.06.2026 | 15:52
Իսլամ Մախաչևը նշել է իր ամենասիրելի մենամարտը
08.06.2026 | 15:44
Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլն արձանագրում է «Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները»
08.06.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» ձերբակալված Հովհաննես Սահակյանին
08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ազգագրագետ Աղասի Թադևոսյանն է

-Պարո՛ն Թադևոսյան, չափազանց կարևոր և ճակատագրական օրեր են, հատկապես՝ Արցախի հակամարտության ճակատագրի առումով։ Եվ եթե նայենք մեր քաղաքական դաշտին, ոչ թե համախմբում է կամ բանավեճեր են, օրինակ՝ կարգավիճակի ավելի լավ տարբերակ հասնելու լուծումների վերաբերյալ, այլ դրոշ դնել-հանելու, դրոշ ներկելու, փոխարենը նորը դնելու և այսպիսի ոչ բովանդակային գործընթացներ քաղաքական դաշտում։ Ինչո՞ւ է այսպիսին դրությունը։

-Շատ ցավալի է, որ նման լրջագույն ժամանակաշրջանում քաղաքական վերնախավերն իրադրությանը համարժեք չեն։ Իրենց արարքներին, իրենց բանավեճին շատ բարդ է ասել «բանավեճ»՝ չափազանց անլուրջ խոսքային կռիվներ են։ Եվ բարդ է հասկանալ, թե այսպիսի բարդագույն ժամանակաշրջանում Հայաստանի համար այդքան կարևոր խնդիրն ինչպես կարող է լուծում ստանալ, որովհետև քաղաքական վերնախավերն են այդ լուծումը տալիս։ Ես չէի ուզի հավասարության նշան դնել քաղաքական մեծամասնության և փոքրամասնության միջև։

-Իսկ ինչո՞վ են տարբերվում այսօրվա ԱԺ-ի ընդդիմությունն ու իշխանությունը։

 Ես քաղաքացի եմ, որն անցել է 1988-ից սկսած բազում շարժումների միջով՝ և՛ ազգային, և՛ քաղաքացիական, ես կարող եմ ասել՝ ընդդիմությունն ու իշխանությունն անհամարժեք ուժեր են։ Ընդդիմությունը բացարձակապես զբաղված է միայն ու միայն մանիպուլացնելով իրավիճակը, և դա չափազանց անլուրջ է։ Ինչ մնում է քաղաքական մեծամասնությանը, նրա վարքագծում շատ կան մանիպուլյացիոն բաղադրիչներ, բայց ամեն դեպքում՝ իրենք ավելի պատասխանատու վարքագիծ են դրսևորում և իրենց մեջ կան մարդիկ, որոնք ռացիոնալ են նայում իրավիճակին։ Լավ է, որ գոնե մեծամասնության մեջ կան մարդիկ, որոնք պահպանում են սառը, սթափ մտածելու գիծը և գոնե առաջարկում են տարբերակներ, որոնք համապատասխանում են մեր հնարավորություններին և քիչ թե շատ քաղաքական բովանդակություն ունեն։ Մարդիկ դիսկուրս են բացում, որ տարածաշրջանում կան ազդեցիկ քաղաքական ուժեր, կան պետություններ, որոնք միշտ են լինելու, և այնպես չէ, որ եթե մեր թշնամի պետությունն են, մեր ցանկությամբ վերանալու են աշխարհի երեսից։

Այդպես չէ՝ կան, լինելու են, և այսօրվա նրանց վիճակն ավելի կայուն է տարածաշրջանում, քան մերը, և եթե մենք ունենք պետականությունը վերստին կորցնելու և գաղութացվելու վտանգ․․․ ոչ միայն վտանգ, այլ նաև ներքին ուժեր, որոնք գեներացնում են դիսկուրսը, ապա նա, ում մենք թերահավատորեն ենք նայում՝ Ադրբեջանի մասին է խոսքը, իրենք ներսում չունեն այդպիսի դիսկուրս։ Չկա իրենց հասարակության մեջ ուժ, որը կասկածի ինքնիշխանության և անկախության հարցում, առավել ևս՝ նախկին նախագահ կամ ռուսական սփյուռքը ներկայացնող հայտնի անձինք։ Այսինքն՝ ասածս այն է, որ ունենալով խիստ քննադատական վերաբերմունք գործող վարչապետի հանդեպ, իմ անձնական կարծիքով, ավելի վստահելի է այդ ուժը, քան ընդդիմությունը, որովհետև ընդդիմությունը բացառապես մանիպուլյացիաներով է զբաղված։

-Պարզ է՝ Արցախի հարցը 30 տարի քաղաքական շահարկման առարկա է դարձել՝ «հողատու»-«ոչմիթիզհողական», «դավաճան»-«փրկիչ» դաշտում են տարել քաղաքական ուժերը բանավեճը։ Դուք ընդդիմության մասով ասացիք, ես էլ իշխանության գործելակերպից մի դրվագ բերեմ, երբ նրա կոնկրետ անդամ ասում է, թե «ղարաբաղցիները տասնյակ տարիներ առաջ եկան, գրավեցին, ինչո՞ւ են դրոշներ դնում և այլն»։ Սա էլ ոչ առողջ հասարակական մթնոլորտ է առաջացնում։ Պատերազմը, թվում էր, պիտի սթափեցներ մեզ՝ ավելի լրջացներ և հաշվարկների դաշտ տաներ։ Ինչո՞ւ ունենք այսպիսի իրադրություն։

-Երբ նայում ենք, թե ինչպես ընթացավ պատերազմը, ակնհայտ է, որ ընթացքում մեր կողմից քաղաքական վերնախավերը փորձում էին պատերազմն օգտագործել՝ սեփական շահերը ռեալիզացնելու համար։ Մեկն ուզում էր գալ իշխանության և անում էր ամեն ինչ՝ դա անելու համար։ Գործող իշխանությունը կրեց պարտություն և, ըստ էության, իրենք 2020 թվականին առանձնապես տխուր չէին, և ասենք՝ պատերազմի ավարտից հետո հենց առաջին իսկ օրը տեղի ունեցավ ջարդուփշուր, որին քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անձամբ էին մասնակցում։ Դա ցույց է տալիս, որ այդ մարդիկ պատերազմում առաջնորդվում էին ոչ թե Հայաստանի և հայ ժողովրդի շահերով, այլ իշխանությունը հետ բերելու իրենց շահով։ Ինչո՞ւ էին ուզում իշխանությունը հետ բերել, որովհետև ունեին սեփականությունը փրկելու խնդիր։ Իշխանությունն էլ փորձում էր իր իշխանությունը պահել։ Այսինքն՝ ստացվում է այնպես, որ ոչ ոք Հայաստանի համար չէր այդ պատերազմին մոտենում։ Ես ուզում եմ մարդիկ հստակ հասկանան, որ քաղաքական վերնախավերի և Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը չեն համընկել։ Ինչո՞ւ է այս իրավիճակը մնում, որովհետև և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունն իր շահն է հետապնդում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան