Ալմաթիում «Կազտելեկոմի» տեխնիկական բաժնի աշխատակիցները հրաժարվել են աշխատել՝ կազմակերպելով ինքնաբուխ հավաք ընկերության գրասենյակի մոտ։ Այս մասին հայտնում է EADaily-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատակիցներն աշխատավարձերի բարձրացման բանավոր պահանջ են ներկայացրել։ Ընկերության ղեկավարությունն այժմ բանակցություններ է վարել գործադուլավորների հետ, հանրահավաքի մասնակիցներին առաջարկվել է ստեղծել նախաձեռնող խումբ և օրենքի շրջանակում, ինչպես նաև ընկերության ներքին փաստաթղթերին …

