Հայաստանի տարածքով արաբ վարձկանների տեղափոխման և ՌԴ-ին կործանիչներ փոխանցելու լուրերը կեղծ են․ Դենիս Ավտոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
Բոլորը

Եղբայրական գերեզմանների որոնումները շարունակվում են, առաջին հերթին, իհարկե, Բուչայում։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Անդրադառնալով Ուկրաինայում պատերազմական գործողությունների ժամանակ ռուսական զինուժի կողմից իրագործված ռազմական հանցագործություններին՝ դիվանագետը նշեց, որ ուկրաինական քաղաքներում աշխատանքներ են իրականացնում տարբեր երկրների քննչական մարմիններ, Միջազգային  քրեական դատարանը։

Ներկայացնելով պատերազմի ընթացքում ռուսական ռազմական կորուստները՝ Ավտոնոմովը նշեց, որ վերջին տվյալներով՝ Ռուսաստանի զինուժը 20.000 զինծառայող է կորցրել, ավելի քան 300 ինքնաթիռ և ուղղաթիռ, շուրջ 750 տանկ, ավելի քան 2000 զրահամեքենա։

Ինչ վերաբերում է տարածվող կեղծ լուրերին, Դենիս Ավտոնոմովի խոսքով՝ պատերազմի ժամանակ տեղեկատվությունը նույնպես զենք է։ Նա Հայաստանի հետ կապված շրջանառված մի քանի տեղեկություն ներկայացրեց՝ դրանք «ֆեյք» որակելով։

«Հայաստանի տարածքով արաբ վարձկանների տեղափոխման տեղեկությունը, որը դեռևս պատերազմի սկզբում էր տարածվել, «ֆեյք» է։ Հայաստանի կողմից  Ռուսաստանին կործանիչների փոխանցումը միանշանակ «ֆեյք» է։ Հիմա Ռուսաստանին կործանիչներ պետք չեն, Ուկրաինայի դեմ պատերազմում նրանց գրոհային ավիացիա է պետք»,- թվարկեց նա։

Դիվանագետի խոսքով՝ կեղծ է նաև Ուկրաինայում ՀՀ քաղաքացու կալանավորման լուրը։

Մանրամասները՝ տեսանյութում։