ԱՄՆ-ը և Ֆրանսիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները քննարկել են Լեռնային Ղաաբաղի հակամարտությունը։ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ նախօրեին պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ֆրանսուա Դելարի հետ, որի ընթացքում, այլ թեմաներից զատ, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ անվտանգության ոլորտում աջակցության և Պուտինի ռեժիմի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու միջոցով՝ «Ուկրաինայի դեմ նրա չհրահրված և անհիմն պատերազմի համար»։

Կողմերը դատապարտել են մարդու իրավունքների խախտումները, որոնք իրականացվել են ռուսական ուժերի կողմից Բուչայում և այլուր Ուկրաինայում՝ ընդգծելով, որ նման վայրագությունները պետք է դադարեցվեն, և որ ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Նրանք քննարկել են քաղաքական կայունությունն ու անվտանգությունը Սահելում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- ասվում է Պետքարտուղարության հողորդագրության մեջ։

Հավելենք, որ օրերս էլ Վենդի Շերմանը Վաշինգտոնում հանդիպել էր Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիին։ Նրանք քննարկել էին երկկողմ համագործակցությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և հաշտեցման ջանքերին։

 

Էմմա Չոբանյան