Պատմությունը հետ շրջելու մոլագարություն է, որով տարված է մեր ընդդիմությունը․դասական դասալքություն է. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Արցախյան հիմնախնդիրը երկար տարիներ Հայաստանում եղել է իշխանությունը բռնազավթելու և իշխանությունը պահելու, հիմա էլ դարձել է իշխանությունը վերաբռնազավթելու գործիք, և այն մարդիկ, ովքեր այսօր հայրենասիրական բառապաշարով ճամարտակում են հայրենիքի մասին, փաստացի Արցախը և արցախյան հարցը դարձրել են հրազենի փող, որն ուղղել են իրենց քաղաքական հակառակորդների ճակատին, երբեմն՝ բառի բուն և ուղիղ իմաստով, երբեմն՝ փոխաբերական, և այսօր նորից փորձում են նույն բանն անել ՀՀ-ում»,- այս մասին ԱԺ նիստում ընդգծեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նրա դիտարկմամբ՝ այսօր նորից ժողովրդին շրջանցելու ճանապարհով՝ մարդիկ փորձում են Արցախյան հիմնախնդրի լուծման այս պատմական փուլը վերածել իշխանություն բռնազավթելու քաղաքական ակտի, և դա նորից անում են հայրենասիրության քողի ներքո:

«Ի՞նչ ենք մենք ասում՝ ասում ենք՝ ժողովո՛ւրդ, դուք մեզ տվել եք մանդատ 2021 թվականի ընտրություններով, որպեսզի Հայաստանում և մեր տարածաշրջանում հաստատենք խաղաղության դարաշրջան։ Մենք գալիս ու ժողովրդին ներկայացնում ենք մեր պատկերացումները, միջազգային հանրության դիրքորոշումները։ Ասում ենք՝ եկեք քննարկենք, եկեք բանավիճենք, եկեք դուք ներկայացրեք ձեր տեսակետը:

Եվ ընդդիմությունը, փոխարենը մեզ հետ բանավիճի ու չհամաձայնի, փոխարենը առաջարկներ ներկայացնի, շրխկացնում է դուռը, հեռանում է ու հեռվից հեռակա բանավիճում է մեզ հետ։

Այս ամբողջ պատմությունը, երբ մենք ասում ենք՝ եկեք խոսենք ճշմարտության մասին, իսկ նրանք չեն խոսում ու հեռվից ասում են՝ ժողովո՛ւրդ, հայրենիք ենք կորցնում, սրանք պետք է գնան, մենք պետք է գանք, որ չկորցնենք, սա ոչ այլ ինչ է, քան ավազակ գաղափարախոսություն։ Սա պատմությունը հետ շրջելու, ժողովրդին պատմության նույն հորձանուտի մեջ հետ շպրտելու մոլագարուրթյուն է, որով տարված է մեր ընդդիմությունը. սա դասական դասալքություն է»,- նշեց Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ ՔՊ խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որն ստանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն պատասխանատվությունը, որով, վարչապետի գլխավորությամբ, իրենց օժտել է ՀՀ ժողովուրդը:

«Մենք մեր ժողովրդի հետ բաց ենք, անկեղծ ենք, ազնիվ ենք, մենք մեր ժողովրդի հետ երկխոսում ենք, մեր և ժողովրդի անսասան և անբեկանելի կապն է, որ դառնալու է Հայաստանի պայծառ ապագայի հիմնաքարը, և այդ կապը ոչ ոք չի կարող կտրել»,- նշեց իշխող խմբակցության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: