Ուկրաինան հայտարարել է ռուսական «Մոսկվա» հրթիռային հածանավի խոցման մասին․ ՌԴ-ն հաստատել է նավի վրա պայթյունը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Չորեքշաբթի Օդեսայի վարչակազմի ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի ՌԾՈՒ Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հրթիռային հածանավին «Նեպտուն» թևավոր հրթիռներով հարվածելու մասին։ Արդեն կեսգիշերից հետո ՌԴ ՊՆ-ն հաստատել է «Մոսկվա» հածանավի վրա տեղի ունեցած հրդեհն ու պայթյունը, սակայն չի նշել դրանց պատճառը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հածանավը 1164 «Ատլանտ» նախագծի գլխավոր նավն է։ Այն ստեղծվել է խորհրդային տարիներին Ուկրաինայում՝ Նիկոլաևի նավաշինարանում, որը գործարկվել է 1982 թվականին և ի սկզբանե կրել է «Սլավա» անունը։ Այն եղել է Միխայիլ Գորբաչովին ուղեկցող նավերի խմբում՝ 1989 թվականին Մալթայում Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշի հետ գագաթնաժողովին։

2000 թվականին արդեն «Մոսկվա» անվան տակ նավը դարձել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Սևծովյան նավատորմի դրոշակակիրը։ Հածանավը մասնակցել է մի շարք զինված հակամարտությունների, այդ թվում՝ Սիրիայում ռուսական գործողությանը։ Դրանից հետո նավը մի քանի տարի վերանորոգվել է։

Նավի անձնակազմը 510 հոգի է, երկարությունը՝ 190 մետր։ Այն համալրված է թևավոր հրթիռների համալիրով, մի քանի զենիթահրթիռային համակարգերով, հրետանային և հականավային զենքերով։

Տաթև Ֆռանգյան