Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում մթնոլորտը փոխվել է․ Էրդողանը նոր հեռախոսազրույց է ծրագրում Պուտինի և Զելենսկիի հետ

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է առաջիկա օրերին հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր նախագահն առաջնորդների հետ բանակցությունները կշարունակի առաջիկա օրերին, մենք էլ մեր հերթին մշտական հեռախոսային կապ ենք պահպանում մեր ռուս և ուկրաինացի գործընկերների հետ։ Ես շփումներ ունեմ Մոսկվայի հետ բանակցություններում ներկայացված ուկրաինական պատվիրակության հետ։ Մշտական կապեր են պահպանվում նաև ռուսական կողմի հետ»,- ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում մթնոլորտը փոխվել է։

«Սակայն մենք հույսը չենք կորցնում, շարունակում ենք մեր դիվանագիտական ջանքերը՝ առաջնորդների հանդիպում կազմակերպելու, կայուն հրադադարի հասնելու համար: Եթե առաջիկա օրերին ռազմական գործողությունները սրվեն, հրադադարի շուրջ համաձայնության հասնելը դժվար կլինի»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ստամբուլում տեղի են ունեցել դեմ առ դեմ բանակցություններ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից կողմերի միջև համաձայնության վերաբերյալ։

Տաթև Ֆռանգյան