ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում նոր մեխանիզմով բացատրվում է գալակտիկաների մագնիսական դաշտերի զրոյից առաջացումը

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են ուսումնասիրություններ՝ նվիրված Մեր Գալակտիկայում և այլ գալակտիկաներում մագնիսական դաշտերի զրոյից առաջացմանը: Աշխատանքները ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանի «Ակտիվ գալակտիկաներ» գիտահետազոտական բաժնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուբեն Անդրեասյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Մինչ այժմ դինամո մեխանիզմների միջոցով ուսումնասիրվել է արդեն եղած թույլ մագնիսական դաշտերի ուժեղացումը գալակտիկաների կյանքի ընթացքում և թե ինչպիսի կոնֆիգուրացիաներ կարող են առաջանալ տարբեր գալակտիկաներում՝ կախված նրանցում առկա խիստ նոսր պլազմայի քանակությունից և այդ պլազմայի շարժումից: Ընդ որում, սկզբնական թույլ մագնիսական դաշտերի առաջացման մեխանիզմների մասին կամ լռում են կամ ասվում է, որ այդ դաշտերն առաջացել են տիեզերքի առաջացման սկզբնական փուլերում:

Մեր աշխատանքում փորձ է արվում սկզբնական մագնիսական դաշտերի առաջացումը բացատրել գալակտիկաներում տեղի ունեցող ակտիվ գործընթացների առկայությամբ: Այն է՝ գալակտիկաների կենտրոնական տիրույթներից (միջուկներից) իոնացված նյութի ուժեղ արտահոսք կամ այդ տիրույթների վրա նյութի ներհոսք (ակրեցիա): Գալակտիկաների ընդհանուր պտույտի և նշված պայմանների առկայության դեպքում գործում է Բիրմանի մեխանիզմը («մարտկոցային էֆեկտ»), որն ի վիճակի է զրոյից առաջացնել մագնիսական դաշտեր: Մեխանիզմի էությունը կայանում է նրանում, որ արտահոսող կամ ներհոսող պլազմայում առկա էլեկտրոնների և պրոտոնների զանգվածներն ավելի քան 3 կարգով իրարից տարբերվում են, և նրանց փոխազդեցությունը գալակտիկաներում առկա պտտվող գազային միջավայրի մասնիկների հետ խիստ տարբեր է: Դրա շնորհիվ գալակտիկայի ցանկացած կետում, էլեկտրաչեզոքության պայմանի պահպանությամբ հանդերձ, էլեկտրոնների արագության պտտական բաղադրիչը տարբերվում է պրոտոնների արագության պտտական բաղադրիչից: Դա բերում է շրջանային էլեկտրական հոսանքների առաջացման, որի արդյունքում առաջանում են դիպոլային մագնիսական դաշտեր, որոնք հետագայում կարող են ուժեղանալ կամ ձևափոխվել արդեն հայտնի դինամո մեխանիզմների շնորհիվ:

Մեր Գալակտիկայի համար կատարվել է ուսումնասիրություն՝ հաշվի առնելով միջաստղային գազի դինամիկայի վերաբերյալ դիտումներից ստացված որոշ առանձնահատկություններ: Օգտագործելով պլանար մոտավորությունները, երբ գազի շերտի հաստությունն անհամեմատ ավելի փոքր է, քան նրա ռադիալ չափերը, կատարվել է Գալակտիկայի մագնիսական դաշտի ինվերսիայի (դաշտի ուղղության փոփոխություն հակառակի) մոդելավորում: Ցույց է տրվել, որ տեսականորեն հնարավոր է այնպիսի մագնիսական դաշտերի գեներացիա, որոնցում Գալակտիկայի կենտրոնից հեռանալիս կարող են դիտվել շրջանային մագնիսական դաշտի ուղղության ինչպես մեկանգամյա, այնպես էլ երկուանգամյա փոփոխություններ: Օգտագործելով Ֆարադեյի պտույտի մեծ արժեքով օժտված բաբախիչների տվյալները՝ ցույց է տրվել, որ Գալակտիկայի հարթության մեջ Գալակտիկայի կենտրոնից 5 և 7 կիլոպարսեկներով սահմանափակված օղակում մագնիսական դաշտի ուղղությունը հակառակ է ուղղված մնացած տիրույթի դաշտի ուղղությանը: Այս արդյունքը լավ համապատասխանության մեջ է գտնվում տեսական հետազոտություններից հետևող վերոհիշյալ մոդելներին: Աշխատանքն ունի հիմնարար նշանակություն, քանի որ փորձ է արվում գալակտիկաների մագնիսական դաշտերի առաջացումը զրոյից բացատրել նոր, մեր կարծիքով ամենաարդյունավետ գործող Բիրմանի մեխանիզմով», – բացատրեց Ռուբեն Անդրեասյանը:

Գիտական աշխատանքներն իրականացվել են «Գալակտիկաների մագնիսական դաշտերի ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում: Աշխատանքը տպագրվել է Ռուսաստանի Դաշնության «Астрономический Журнал» ամսագրում:

Աշխատանքի համահեղինակներն են երիտասարդ գիտնականներ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուկտետի դոցենտ Եվգենի Միխայլովը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հասմիկ Անդրեասյանը: