Որո՞նք են ամենախոշոր հարկ վճարող ընկերությունները Հայաստանում․ այսօր Հարկ վճարողի օրն է

Լուրեր

14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
Բոլորը

Հայաստանում այսօր առաջին անգամ նշվում է որպես հարկ վճարողի օր։ Տոնացույցում նման օր ունենալու որոշումը Կառավարությունը կայացրել է միայն նախորդ տարի։

Օրվա ընտրությունը պատահական չէ։ 1992-ի ապրիլի 19-ին առաջին անգամ Խորհրդարանի կողմից ընդունվել է «Հարկերի մասին» օրենքը, որով, ըստ էության, ձևավորվել են հարկային մարմնի և հարկ վճարողների իրավահարաբերությունները։

Օրվա նպատակն է ընդգծել հարկ վճարողների դերը, թե պետականաշինության, թե բյուջետային եկամուտների ձևավորման գործում։

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանում ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ վճարած 35,4 մլրդ դրամ հարկերով։ Հանքարդյունաբերող այս ընկերությունը տարիներ շարունակ Հայաստանի խոշոր հարկատուների եռյակում է եղել։ Հիշեցնենք, որ 2021 թվականից ՀՀ Կառավարությունը դարձավ այս ընկերության 15 %-ի սեփականատեր։

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է՝ շուրջ 20 մլրդ դրամով։ Ամենախոշոր հարկատուների եռյակը եզրափակում է Պաշտպանության նախարարությունը՝ շուրջ 8 մլրդ դրամ հարկերով։ Առաջին տասնյակում են «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «ՖԼԵՇ», «Թեղուտ», «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ», ՀԷՑ, «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունները։

Նշենք, որ 2021 թվականի տվյալներով առաջին տասնյակում էին նաև «Գեոպրոմայնինգ Գոլդ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ», «ՄՏՍ Հայաստան» ընկերությունները։ Վերջին 2-ը այս տարվա առաջին եռամսյակում զիջել են իրենց դիրքերը համապատասխանաբար 11 և 3 կետերով, իսկ «Գեոպրոմայնինգ գոլդ» ըկերությունը դուրս է մնացել 1000 խոշոր հարկատոուների ցանկից։

Հիշեցնենք, որ այս ընկերությունը շահագործում է Սոթքի հանքավայրը, որի  շահագործման հետ կապված խնդիրներ են առաջացել ադրբեջանական գործողությունների հետևանքով։

Իսկ այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 395.4 մլրդ դրամ, այսինքն հարկային եկամուտներն ու պետական տուրքերիը գերակատարվել են 5.2 մլրդ դրամով կամ 1.3%-ով: