Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում:
Հայաստան. Ալեքսանդր Միշիև, Արտյոմ Բանդիկյան, Գեորգի Հարությունյան, Ստյոպա Մկրտչյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Կառլեն Հովհաննիսյան, Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան, Նարեկ Գրիգորյան, Արթուր Ղարիբյան:
Լատվիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Անկախ վերջին տուրի արդյունքից՝ Հայաստանի հավաքականը C լիգայի երկրորդ խմբում կգրավի երրորդ տեղը: 5-րդ տուրից հետո խմբի առաջին տեղն ապահովել է Չեռնոգորիայի հավաքականը, որն ունի 13 միավոր: Կիպրոսը վաստակել է 8 միավոր, Հայաստանը՝ 5, իսկ Լատվիան՝ 1:
Դավիթ Եղիազարյան

