Պուտինը կարգադրել է կասեցնել հարձակումը Մարիուպոլի արդյունաբերական գոտու վրա

Լուրեր

18.11.2026 | 12:37
Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ
18.11.2026 | 12:29
Հայաստանի գազամատակարարման համակարգը պատրաստ է ձմռանը․ «Գազպրոմ Արմենիա»
18.11.2026 | 12:18
Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման կլինի․ Գերմանիայի ԱԳ նախարար
18.11.2026 | 12:10
Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ն բյուջեի նախագիծը կքննարկի // Քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը հաղթանակով է մեկնարկել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է չեղարկել հարձակումը Մարիուպոլի արդյունաբերական գոտու վրա, քանի որ այն նպատակահարմար չի։ Այս մասին Պուտինը հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, ըստ Meduza-ի հայտնում է Կրեմլի կայքը։

«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ մենք մշտապես պետք է մտածենք մեր զինվորների ու սպաների կյանքի պահպանման մասին, սակայն այս դեպքում՝ առավել ևս։ Պետք չի մտնել այդ կատակոմբների մեջ և սողալ գետնի տակ այդ արդյունաբերական օբյեկտների միջով»,- հայտարարել է Պուտինը։

«Այնպես արգելափակեք այդ արդյունաբերական գոտին, որպեսզի ճանճ անգամ չթռչի»,-հավելել է ՌԴ նախագահը։

Շոյգուն Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ամբողջ Մարիուպոլը, բացառությամբ «Ազովստալ» գործարանի, անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Գործարանի տարածքում շուրջ 2000 ուկրաինացի զինվորական կա, կարող են լինել նաև խաղաղ բնակիչներ։ Գործարանի տարածքը արգելափակված է, հավելել է նախարարը։

«Եվս մեկ անգամ բոլորին, ովքեր դեռևս զենքը վայր չեն դրել, կոչ եմ անում անել դա։ Ռուսական կողմը երաշխավորում է նրանց կայնքն ու միջազգային իրավական ակտերին համաձայն արժանապատիվ վերաբերմունք։ Բոլոր նրանք, ովքեր վիրավոր են, որակավորված բուժօգնություն կստանան»,- հայտարարել է Պուտինը։

 

Տաթև Ֆռանգյան