Գյուղապետը կարող է ասել՝ փող չկա,փակում եմ. գրադարանների թիվը ՀՀ-ում կիսով չափ կրճատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ապրիլի 18-25-ը Հայաստանում արդեն 22-րդ անգամ անցկացվում է Ազգային գրադարանային շաբաթը, որի հիմնական նպատակն է հանրության բոլոր շերտերի ուշադրությունը հրավիրել գրքի ու գրադարանների վրա:

Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը փաստում է՝ Հայաստանում, 1991 թվականի տվյալներով, գործել է 1318 գրադարան, ներառյալ՝ մարզային, քաղաքային, մանկական և գյուղական գրադարանները, իսկ 2021 թվականի տվյալներով՝ Հայաստանում կա 661 գրադարան։ Ամենամեծ կորուստները կրել են գյուղական համայնքները:

«Գյուղական գրադարանների նկատմամբ կա կամայական մոտեցում: Գյուղապետը կարող է ասել՝ ես փող չունեմ և գրադարանը փակում եմ. տարիներ շարունակ այդպես էլ եղել է: 400-ից ավել գյուղական գրադարան է փակվել, ինչի՞ մասին է խոսքը, մնացածներն էլ ոչ մի միավորով չեն համալրվել»,- շեշտում է Ռաֆիկ Ղազարյանը:

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունից մեկնաբանեցին, որ համայնքային գրադարանների կրճատման խնդիրն ուղղակիորեն կապված է համայնքների խոշորացման գործընթացի հետ։

«Այդ փուլով պայմանավորված՝ համայնքային գրադարանների թիվը նվազեց, եկավ մի շրջան, երբ գրադարանավարի հաստիքը շատ գրադարաններում պարզապես կրճատվեց: Շատ դեպքերում 15-20 միավոր ունեցող բնակավայրում մեկ գրադարան են թողել»,- ասում է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը:

Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահը բարձրաձայնում է մեկ այլ խնդրի մասին։ Նրա խոսքով՝ 1991-ից հանրային բնույթի գրադարանային ֆոնդերը պակասել են 5 միլիոն հաշվառային միավորով։ Նախարարությունից էլ նշում են, որ տարիներով չեն համալրվում հենց համայնքային գրադարանները։ Մեկ այլ խնդիր է գրադարանավարների ցածր աշխատավարձը՝ նվազագույնը 68 հազար դրամ։ Բազմաթիվ խոստումնալից կադրեր լքում են գրադարանները հենց ցածր աշխատավարձի պատճառով։ Նախարարությունից, սակայն, նշում են, որ այդ հարցի լուծումն իրենց գործառույթների մեջ չի մտնում․ դա ուղղակիորեն կապված է Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափի հետ, որը սահմանողն իրենք չեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան