Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն էր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, ինչպես նաև ադրբեջանական կողմի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի …

