ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումն օրինաչափ է համարում

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մակարդակի բարձրացումը օրինաչափ է, կողմերը մտադիր են մեծացնել առևտրատնտեսական և քաղաքական կապերը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Դիվանագետը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցի ընթացքում ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, «որը երկկողմ հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի»: «Մենք դա համարում ենք կարևոր հանգրվան մեր բազմաբնույթ կապերի մեջ, մենք վճռական ենք եռանդով իրականացնելու նշված հռչակագրի բոլոր դրույթները», – ասել է Գոնչարը:

Նա ընդգծել է, որ փաստաթուղթն ընդգրկում է պետությունների միջև երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը և ենթադրում է արտաքին քաղաքականության ավելի սերտ համակարգում, առևտրատնտեսական համագործակցության զարգացում (այդ թվում՝ վառելիքի, էներգետիկայի և ֆինանսական ոլորտներում):

«Ռուս-ադրբեջանական համագործակցության բուն տրամաբանությունն ու ինտենսիվությունը մեզ հանգեցրին երկկողմ հարաբերությունների մակարդակի բնական բարձրացման: Շատ խորհրդանշական է, որ Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին»,- ասել է ռուս դիվանագետը:

 

Տաթև Ֆռանգյան