Շահերի բախման կարգավորումը բացակայում է. փորձագետը՝ քաղծառայության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

«Քաղաքական համակարգի առողջացման համար շատ կարևոր է կոռուպցիայից զերծ քաղաքացիական ծառայության ոլորտ ունենալը, քանի որ այն պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ կայունության հիմքն է»,-«Քաղծառայության ոլորտ. կոռուպցիոն ի՞նչ ռիսկեր կան» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրի համակարգող Անժելա Ամիրջանյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիական ծառայության ոլորտում ուսումնասիրություն է իրականացվել, որի ընթացքում առանձնացվել են 3 տասնյակից ավելի կոռուպցիոն ռիսկեր:

«Բացահայտվել են օրենսդրական այն կարգավորումները կամ օրենսդրական բացերը, որոնք կարող են հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի… Հիմնական ռիսկերն առնչվում են որոշումների կայացման կողմնակալության հնարավորությանը, անհարկի վարչարարությանը: Օրինակ՝ քաղաքացիական ծառայողների պաշտոնի նշանակման տարբեր փուլերում տարբեր շահերի բախման կարգավորումը բացակայում է: Նաև կադրերի ռեզերվի հետ կապված, եթե լինեն անհամատեղելիության պահանջի խախտման դեպքեր, դժվար կլինի բացահայտել»,- նշեց փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: