Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Վոլնյանսկի շրջանում Ան-26 ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել են Զապորոժիեի շրջանային ոստիկանության վարչությունից, գրում է Korrespondent-ը։ «Ինքնաթիռը տեխնիկական թռիչք էր կատարում, կան տուժածներ, հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Հավելենք, որ Ան-26-ը ռազմատրանսպորտային ինքնաթիռ է։ Այն շահագործում են Ուկրաինայի զինված ուժերը։ Տաթև Ֆռանգյան

