Հայաստան բերված նոր ավտոբուսների հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, ուստի դրանց շահագործումն ուշացել է, բայց տանսօրյա ժամկետում երկու ուղեգծերում սպասարկումը կիրականացվի ցածրահատակ նոր ավտոբուսներով: Այս մասին փետրվարի 8-ին Երևանի ավագանու նիստին նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա հավելեց, որ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին կավարտվի 12 մետրանոց 100 ավտոբուսի գնման ծրագիրը, իսկ 2022 թվականի վերջին …

