Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Երևանը դեռ չի պատասխանել թուրքական կողմի հրավերին՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ մարտի 11-13-ը կայանալիք ֆորումի հրավեր ուղարկվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ու ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Նա …

