Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հունիսին նախատեսված հանդիպումը չի կայանա։ Ենթադրվում էր, որ հոգևոր առաջնորդները կարող էին հանդիպել հունիսի 14-ին Երուսաղեմում։ Սակայն Հռոմի պապն արգենտինական La Nacion-ին տված հարցազրույցում ասել է, որ Վատիկանի դիվանագետները հասկացրել են, թե նման հանդիպումը չափազանց վիճելի կլինի այս իրավիճակում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: …

