Ալիևի օգնականը փաստել է, որ հենց Բաքուն է խոչընդոտում Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր իր հայտարարություններով փաստել է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հենց Բաքուն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ և նրա գրավյալ շրջաններ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր հայկական Շուշիում մեկնարկած աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում պանելային քննարկումներից մեկի ժամանակ նա խոսել է արտերկրում ադրբեջանական համայնքների առաջնահերթությունների մասին։ Նա, մասնավորապես, նշել է, որ պետք է ակտիվորեն ամեն տեղ բարձրացնել «Ադրբեջանում ականների խնդիրը»՝ այն ներկայացնելով որպես մարդկության խնդիր։ Հաջիևը բողոքել է, որ միջազգային կազմակերպությունների աջակցությունն Ադրբեջանին ականազերծման գործում անբավարար է։ Նա նաև դժգոհություն է հայտնել, որ շատ դեպքերում մեղադրում են Ադրբեջանին, նաև բողոքել ՅՈՒՆԵՍԿՕ-ից։

«Մեր դեմ նույնիսկ մեղադրանքներ են հնչում, որ մենք, իբր, ոչնչացնում ենք հայերի մշակութային հուշարձանները։ Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունները դեռ շարունակվում են։ Մենք դեռ «օկուպացիայի տարիներին» ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրել ենք ուսումնասիրելու մեր մշակութային հուշարձանների վիճակը «օկուպացված տարածքներում»։ Նրանք ասացին, որ չեն խառնվում քաղաքական հարցերին։ Իսկ հիմա ասում են, որ, օրինակ, ճանապարհի առաջին, երկրորդ հուշարձանները ստուգելու են, մյուսները՝ ոչ։ Ինչպե՞ս կարող է լինել՝ ստուգել A և B կետերը, իսկ մնացածը՝ ոչ»,- ասել է Հաջիևը՝ փաստելով, որ հենց Բաքուն է խոչընդոտում կազմակերպության այցին։

Բացի այդ, Հաջիևը դժգոհել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հուշարձանների ոչնչացումը։

Հավելենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ, իբր, Հայաստանն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին, և որ, իբր, Բաքուն համաձայնեցրել է բոլոր հարցերը կազմակերպության հետ։ Մասնավորապես, նման հայտարարությւոն էր արել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Պատերազմից հետո մենք մեծ կազմակերպչական աշխատանք ենք արել, բոլոր երթուղիները որոշվել են և, ընդհանուր առմամբ, լայն տեղեկատվություն է ներկայացվել բոլոր ուղղություններով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանն այն էր, որ այցելության ենթակա վայրերի թիվը չափազանց մեծ է: Ադրբեջանը տարբերություն չի դնում հուշարձանների միջև։ Մենք լիովին աջակցում ենք ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական հուշարձանների ստուգմանը։ Այդ բոլոր կազմակերպչական հարցերը համաձայնեցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Նախորդ տարվա հունիսից Ադրբեջանը սպասում է այդ առաքելությանը։ Ադրբեջանական կողմը ոչ մի դերակատարում չունի նրանում, որ առաքելության այցը չի կայացել։ Հայկական կողմն է խոչընդոտում այդ առաքելության իրականացմանը»,- հայտարարել էր Բայրամովը։

Ընդգծենք, որ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն է հայտարարություն արել, որ պաշտոնական Բաքուն է խոչընդոտում կազմակերպության առաքելության այցին։

Էմմա Չոբանյան