Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ Դատախազությունը բողոք կներկայացնի

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման վերդիկտը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

Արշակ Հակոբյանը մեղադրվում էր հայտարարագրման ենթակա գույք թաքցնելու և փողերի լվացման հոդվածներով, մեղադրանքը չէր ընդունում։

Ըստ դատարան ուղարկված մեղադրանքի՝ Հակոբյանը, 1994-1997 թվականներին ծառայելով ՀՀ ներքին գործերի նախարարությունում, 1997-2011 թվականներին` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, իսկ 2011-2018 թվականներին` ՀՀ ոստիկանությունում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ 2008 թվականից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը, կնոջ՝ Անահիտ Մկրտչյանի և որդու՝ Սարգիս Հակոբյանի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության՝ «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության կառավարմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ իր հետ փոխկապակցված անձանց և մերձավորների անվամբ հաշվառված առանձնապես խոշոր չափերով գույքերը:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, ենթադրյալ ապօրինի գործունեության հետևանքով (նկատի ունենալով Ա.Հակոբյանի և նրա ընտանիքի անդամների ունեցած օրինական եկամուտների ու գույքային դրության ակնհայտ անհամապատասխանությունը) ստացված գումարների իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով՝ Արշակ Հակոբյանը ձեռք է բերել տարբեր անշարժ և շարժական գույքեր, որոնք տարբեր ձևական գործարքներով գրանցել է այլ անձանց անվամբ՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը։

Դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ դատարանի դատական ակտը ստանալուց հետո այն բողոքարկելու են։