ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը փաստագրել է Բուչայում ռուսական զորքերի դաժանությունները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցները փաստագրել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մոտ գտնվող Բուչա քաղաքում «մոտ 50 քաղաքացիական անձի ապօրինի սպանությունը, այդ թվում՝ մահապատժի միջոցով»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը, գրում է CNN-ը։

Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը փաստագրել և նույնականացրել է առնվազն 5․264 քաղաքացիական տուժածի՝ 2․345 սպանված և 2․919 վիրավոր։

«Մենք գիտենք, որ իրական թվերը շատ ավելի մեծ են լինելու, քանի որ սարսափները, որոնք տեղի են ունեցել ինտենսիվ մարտերի այնպիսի վայրերում, ինչպիսին Մարիուպոլն է, ի հայտ են գալու»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը։

Նա հավելել է, որ հայտնի են դառնում նաև քաղաքացիական անձանց մահապատիժների մասշտաբներն այն տարածքներում, որոնք նախկինում զբաղեցրել են ռուսական ուժերը։

«Բուչայի գրեթե յուրաքանչյուր բնակիչ, ում հետ զրուցել են մեր գործընկերները, պատմել է հարազատի, հարևանի կամ նույնիսկ անծանոթի մահվան մասին: Մենք գիտենք, որ շատ ավելին պետք է արվի՝ այնտեղ տեղի ունեցածը բացահայտելու համար, և մենք գիտենք նաև, որ Բուչան միակը չէ»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան