Դոլարի ամենացածր փոխարժեքը վերջին 2 տարում․ ինչ սպասել արտարժույթի գների տատանումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բա վերջը ի՞նչ է լինելու»․ այս ստանդարտ հարցին վերջին շրջանում փոխարինել է մեկ այլ հարց․ «Բա դոլարը ե՞րբ է վերադառնալու հին գնին»։ Սրա պատասխանը մեկն է՝ նախկինին վերադարձ չի լինելու։ Ոչ թե այն իմաստով, որ նույն գինը այլևս չի լինի, այլ այն, որ դոլարի կոնկրետ նպատակային փոխարժեք չկա, դրա գինը տատանվող ալիքի պես է։

Վերջին ամիսներին ու տարիներին արտարժույթի հաճախակի և կտրուկ տատանումները կապված են Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող ճգնաժամերի հետ՝ կորոնավիրուս, պատերազմ Արցախում և պատերազմ Ուկրաինայում։

Ներկայացված գրաֆիկում այդ ճգնաժամերն են՝ արտահայտված դոլարի փոխարժեքի վրա։ Առաջինը կորոնավիրուսի մուտքն է Հայաստան։ Դոլարի փոխարժեքն արագ բարձրանում և արագ էլ իջնում է։ Երկրորդ դեպքում՝ 2020 թվականի պատերազմից հետո փոխարժեքը բարձրանում է թռիչքներով ու նվազում է միայն 2021-ի հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Արդեն այս գարնանը դոլարը կտրուկ թանկանում է Ուկրաինայում պատերազմի մեկնարկի պատճառով, հետո իջնում է վերջին 2 տարվա ամենացածր մակարդակին՝ 467-468 դրամ։

Ճգնաժամերի ժամանակ էլ մարդիկ անհանգստանում են ապագայի, իրենց ունեցածը չկորցնելու համար։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանը բացատրում է՝ երբեմն այդ բնական մղումը չարաշահելն է բերում կորուստների։

«Բնական է, որ մարդիկ նման իրավիճակումներում ձգտեցին դոլար ձեռք բերել՝ մտածելով, որ դոլարն ավելի կարժևորվի, դրամը՝ կարժեզրկվի։ Անկայունության իրավիճակում ռիսկային նման գործարքների գնալը նաև հղի է բավական անկանխատեսելի հետևանքներով, մեծ ռիսկեր է պարունակում, ուստի որևէ կերպ չես կարող ապահովագրվել հետագա ավելի մեծ կորուստներից»,- նշում է Սարգսյանը։

Երկրների Կենտրոնական բանկերը հիմա թողնում են, որ արժույթներն ազատ տատանվեն և արձագանքեն օրվա իրավիճակին։ Հայաստանի Կենտրոնական բանկը ևս որոշել է այլևս չմիջամտել դոլարի փոխարժեքին, եթե ծայրահեղ անհրաժեշտություն չլինի։ Կառույցից Factor TV-ին ներկայացրել են այդպիսի քաղաքականության մանրամասները։

«ԿԲ-ը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն և չի նպատակադրում փոխարժեքի որևէ մակարդակ կամ փոփոխություն: Հետևաբար, ԿԲ-ն, ընդհանուր առմամբ, արժութային շուկայում չի իրականացնում միջամտություններ, բացառությամբ այն իրավիճակների, երբ արժութային շուկայում առաջանում են խաթարումներ և անհրաժեշտ է ապահովել շուկայի բնականոն գործունեությունը՝ անկախ փոխարժեքի մակարդակից»,- նշվում է պարզաբանման մեջ:

Ի վերջո, հնարավո՞ր է կանխատեսել դոլարի ապագա փոխարժեքը։ Տնտեսագետը բացատրում է՝ հնարավոր է տեսնել այն գործոնները, որոնք կարող են բարձրացնել կամ իջեցնել այդ փոխարժեքը։

ԱՄՆ Դաշնային պահուստի տոկոսադրույքի բարձրացման ներկա կարգավորումները դոլարի գինը բարձրացնող գործոն են, իսկ ԵՏՄ-ում դոլարով առևտրից հրաժարվելը դոլարի փոխարժեքն իջեցնող գործոն է։ Կարեն Սարգսյանը բացատրում է՝ դժվար է կանխատեսել, թե այս և այլ գործոններից ո՞րն ավելի ուժեղ կլինի մյուսից և որքանո՞վ կազդի հենց հայկական դրամի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան