Ֆրանսիան գաղտնի զորավարժություններ է անցկացրել՝ նախապատրաստվելու Ուկրաինա իր զորքերի հնարավոր տեղակայմանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիան գաղտնի զորավարժություններ է անցկացրել՝ նախապատրաստվելու Ուկրաինա իր զորքերի հնարավոր տեղակայմանը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Perseus» զորավարժությունը տևել է 10 օր, այն անցկացվել է 2024 թվականի աշնանը Ֆրանսիայի ուսումնամարզական հավաքակայանում և ներգրավել է հատուկ գործողությունների ուժերի (CAST) շուրջ 3200 զինծառայողի: Զորավարժությունների ընթացքում նրանք մշակել են Բելառուսի տարածքից Ուկրաինա ռուսական զորքերի պոտենցիալ ճեղքումը հետ մղելը։

Նշվում է, որ վարժանքների համար ընտրված տարածքն իր բնութագրերով նման է Կիևից հյուսիս Դնեպր գետի ոլորանի տեղանքին։ Intelligence Online-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների հիմնական նպատակներն են եղել անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի համակարգերի կիրառումը:

Միևնույն ժամանակ, Perseus-ի որոշ մասնակիցներ դժգոհել են FPV անօդաչու թռչող սարքերի բացակայությունից և մտահոգություն են հայտնել ֆրանսիացի արտադրողների՝ այս տեսակի անօդաչու թռչող սարքերի մշակման հարցում ուշացման համար, նշում է Intelligence Online-ը։

Դեկտեմբերի 19-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղապահ զորակազմի տեղակայման հարցը։ Զելենսկին հրաժարվել է մեկնաբանել խաղաղապահ առաքելության հնարավոր ձևաչափը՝ նշելով, որ դա «զգայուն հարց է»։

«Սա մանրամասների հարց է, և մենք քննարկում ենք դրանք»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի