Վորոնեժի նահանգապետը հայտարարել է ԱԹՍ-ի հարվածից հետո նավթի պահեստում բռնկված հրդեհի մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել է անօդաչու թռչող սարքի հարվածից հետո նավթի պահեստում բռնկված հրդեհի մասին, փոխանցում է Current Time-ը։

«Մարզի շրջաններից մեկում մի քանի անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով նավթի պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել»,- գրել է նա։

Ավելի ուշ պաշտոնյան մանրամասնել է, որ գիշերը երեք շրջանների վրա հարձակվել են տասից ավելի անօդաչու թռչող սարքեր։ Դրանց մեծ մասը բաժին է ընկել Լիսկի շրջանի նավթային պահեստին, զոհեր չկան։ Ըստ նախնական տվյալների՝ քաղաքացիների գույքը չի տուժել։

Այրվել է մի քանի պահուստարան։ Նահանգապետը նշել է, որ այս պահին հրշեջները պայքարում են կրակի դեմ։

Մինչ այդ, ԱԹՍ-ները, ենթադրաբար, գրոհել են Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքը, որտեղ տեղակայված է վառոդի գործարան։ Telegram ալիքները հրապարակում են տեսանյութեր, որոնք, ըստ պնդումների, նկարահանել են Կոտովսկի շրջանում տեղի բնակիչները։ Տեսանյութում լսվում են պայթյունների ձայներ։

Անօդաչու թռչող սարքի հարվածի մասին պաշտոնական հաղորդագրություն չկա, հետևանքների կամ զոհերի մասին տեղեկություններ՝ նույնպես։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի