Այսօր տեղի ունեցավ Զինվորի տան լաբորատորիայի բացումը։ Այն կրում է բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անունը։ «Նորայր Շահբազյանը եղել է ԵՊԲՀ շրջանավարտ, նա ամենամարդասիրական մասնագիտության տեր լինելով հանդերձ՝ եղել է հայրենասեր, մարտի դաշտում՝ նշտարը ձեռքին եղել է զինվոր, հիվանդասենյակում այդ նույն նշտարով եղել է մեծ բժիշկ: Նա հազարավոր զինվորների կյանք է փրկել»,- նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: …

