Ալիևը սպառնացել է՝ Բաքուն կարող է չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացրել

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին և Արցախին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արցախի գրավյալ Շուշի քաղաքում անցկացվող աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարին ունեցած ելույթում նա հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն առաջիկայում պետք է կոնկրետ բանակցություններ սկսեն խաղաղության համաձայնագրի շուրջ, և դա պետք է լինի «միայն ադրբեջանական կողմի պայմաններին համապատասխան»։

«Մենք մտադիր ենք բանակցություններ վարել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ միայն մեր առաջարկած 5 հիմնարար սկզբունքների շուրջ։ Ներկայում երկու երկրների ԱԳՆ-ները զբաղվում են աշխատանքային խմբերի ձևավորմամբ։ Կարծում եմ, որ առաջիկայում պետք է հստակ բանակցությունների անցնել, և այդ բանակցությունները չպետք է չափազանց երկար վարել, քանի որ խաղաղության պայմանագիրը կնքվելու է միայն 5 հիմնարար սկզբունքների հիման վրա»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, թե Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և բացառի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։

«Հայաստանում գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերը պետք է իմանան, որ Հայաստանի համար միակ ելքն է, կարելի է ասել՝ միակ հնարավորությունը։ Եթե նրանք սա մերժեն, ապա մենք էլ չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այդ մասին պաշտոնապես կհայտարարենք»,- սպառնացել է Ալիևը։

Նա նշել է, թե հետագայում ձեռնարկվելիք ջանքերի շնորհիվ նաև «վերացնելու են Հայաստանի և աշխարհի հայության տարածքային պահանջները» Ադրբեջանի նկատմամբ։

Ադրբեջանի նախագահը շարունակել է զբաղվել պատմության կեղծմամբ՝ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին։ Նա հայտարարել է, թե խորհրդային իշխանությունները, իբր, «Զանգեզուրը  անջատել են Ադրբեջանից և տվել Հայաստանին»։

Էմմա Չոբանյան