Խորհուրդ չեմ տա աչք ունենալ այս պաշտոնի վրա մարդկանց, ովքեր խորությամբ չեն պատկերացնում դրա բեռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում այն մասին, որ Գլխավոր դատախազության ու Հատուկ քննչական ծառայության միջև հակասություններ կան, որ «բոչկա են գլորում» Գլխավոր դատախազության վրա: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այս դիտարկմանը՝ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վսատհեցրեց՝ Հակակոռուպցիոն ու Քննչական կոմիտեների հետ տարաձայնությունների մասին լուրերն անլուրջ խոսակցություններ են։

«Գլխավոր դատախազության փոխհարաբերություններն ու համագործակցությունն այլ մարմինների հետ հստակ սահմանված են օրենքով։ Եթե մեր որոշակի վարքագիծը կամ գործողությունները ոմանց դուր չեն գալիս, ու նրանք այդ մասին բարձրաձայնում են հանրային խոսքում, ապա դրանք դատարկ խոսակցություններ են։ Ինչ վերաբերում է «բոչկա գլորելուն», Գլխավոր դատախազությունը վերևում է, իսկ «բոչկաները» վերև չեն գլորվում»,- նշեց Դավթյանը։

Սեպտեմբերին լրանում է գլխավոր դատախազի պաշտոնավարման 6 տարին, արդյո՞ք կհամաձայնի շարունակել պաշտոնավարումը, եթե այդպիսի առաջարկ լինի՝ Դավթյանը պատասխանեց. «Դեռ վաղ է և կոռեկտ չէ այդ մասին խոսել»:

Դիտարկմանը, որ գուցե իր պաշտոնի վրա աչք ունեցողներ կան և դրա համար են իրավապահ այլ կառույցներից ջանքեր գործադրում՝ «բոչկա գլորել» դատախազության վրա՝ փորձելով թուլացնել իր դիրքերը՝ Գլխավոր դատախազը պատասխանեց. «Գուցեներ շատ կան. շատ մարդիկ կունենան ինչ-որ շահագրգռություններ, մոտիվներ, բազում պարապ մարդիկ ուղղակի զրույցներ կարող են ունենալ, բայց դա ինձ չի հետաքրքրում»:

Դիտարկմանը, որ շրջանառվում է տասնամյակներ շարունակ դատական համակարգում աշխատած անձի անուն, որն աչք ունի իր պաշտոնի վրա, Դավթյանը պատասխանեց. «Խորհուրդ չեմ տա աչք ունենալ այս պաշտոնի վրա մարդկանց, ովքեր խորությամբ չեն պատկերացնում դրա բեռը»:

Մանրամասները՝ տեսանյութում: