Ռուսական ցանկացած նոր անեքսիա կհանգեցնի պատժամիջոցների, որոնք Ռուսաստանը կդարձնեն նույնքան աղքատ, որքան 1917-ին․ Զելենսկի

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձում զգուշացրել է Մոսկվային, որ անեքսիայի ցանկացած փորձ կհանգեցնի պատժամիջոցների, որոնք Ռուսաստանը կդարձնեն նույնքան աղքատ, որքան 1917 թվականի քաղաքացիական պատերազմից հետո, գրում է CNN-ը։

«Ես ուզում եմ ուղիղ ասել՝ ոչ մի «Խերսոնի ժողովրդական հանրապետություն»։ Եթե որևէ մեկը ցանկանում է նոր անեքսիա, այն կարող է միայն Ռուսաստանի դեմ նոր հզոր պատժամիջոցների հանգեցնի։ Դուք ձեր երկիրը կդարձնեք այնքան աղքատ, որքան Ռուսաստանը չի եղել 1917 թվականի քաղաքացիական պատերազմից հետո։ Ուստի ավելի լավ է՝ հիմա խաղաղություն փնտրել»,- ասել է Զելենսկին։

Նա հորդորել է Խերսոնի և Զապորոժիեի հարավային շրջանների բնակիչներին շատ զգույշ լինել ռուսական զորքերին տրամադրվող տեղեկատվության նկատմամբ։
«Եթե նրանք ձեզ խնդրում են լրացնել որոշ հարցաթերթիկներ, թողնել ձեր անձնագրի տվյալներն ինչ-որ տեղ, պետք է իմանաք, որ դա ձեզ օգնելու համար չէ։ Դրա նպատակն է կեղծել, այսպես կոչված, հանրաքվեն ձեր հողի վրա, եթե Մոսկվայից նման հրահանգ գա»,- ասել է Զելենսկին։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Դանիայի վարչապետին՝ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանն աջակցելու պատրաստակամության համար։ Զելենսկին իր երախտիքն է հայտնել նաև ԱՄՆ-ին լրացուցիչ օգնության համար։

Էմմա Չոբանյան