ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանն այսօր կայացած ասուլիսում անդրադարձել է Երևանի մանկապարտեզներից մեկում երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքին. ըստ ծնողի տված ցուցմունքի՝ դայակը երեխային ճնշել է, ստիպել՝ հող ուտել: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթների տիրույթում չի գտնվում երեխաներին ծառայությունների տրամադրումը մանկապարտեզներում, այնուամենայնիվ, երեխայի իրավունքի պաշտպանությանն …

