Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ Հաագայում

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Ապրիլի 20-ին Հաագայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ Հայաստանի դեսպանության հովանու ներքո․ տեղեկացնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։

Համերգին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի և ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ այդ ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու:

Ելույթով հանդես եկավ նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը Նիդերլանդներում հայ համայնքի կողքին կանգնելու համար։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև խորհրդարանականներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած ավանդի համար և հույս հայտնեց, որ Նիդերլանդների կառավարությունը ևս մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Հիշատակի երեկոն ավարտվեց Zwarte Zee հնգյակի կողմից հայ անվանի երգահանների ստեղծագործությունների կատարումներով։