ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց «Մարտի 1-ի» գործը կարճելու դեմ դատախազության ու տուժողների բողոքների քննությունը։ Նախորդ դատական նիստին մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու հարցով՝ հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հոկտեմբերի 21-ին կայացրած «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի որոշմանը՝ ընդդեմ ՀՀ-ի և քննության առարկա էր դարձել այն հանգամանքը, թե արդյոք այդ վճռի …