Գյումրու համաքաղաքային աղբանոցը կվերածվի կանաչ գոտու․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գյումրու «Մուշ -2» թաղամասում գտնվող համաքաղաքային աղբանոցի փոխարեն շուտով կանաչապատ տարածք կլինի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի ժ/պ Արման Շաբոյանը։

Աղբանոցը կծածկեն հողով, կտնկեն հացենիներ, վայրի ծիրանենիներ և խնձորենիներ։

Աղբանոցն առաջիկայում վերացնելու պահանջ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Այս գերատեսչությունը գրություն է ուղարկել Գյումրու համայնքապետարանին։ Գրության մեջ թեև աղբանոցի վերացման համար հստակ վերջնաժամկետ չի նշվում, սակայն տեղեկացվում է, որ Շիրակի մարզում նախատեսում են նոր աղբավայր կառուցել, որը կսպասարկի մարզի բոլոր համայնքներին։

Գյումրու համայնքապետարանն էլ արդեն իսկ մտադրված է ամերիկյան բարեգործական հիմնադրամներից մեկից նվեր ստացած ծառատեսակները տնկել հենց աղբանոցի տարածքում, այն վերածել գրավիչ կանաչ գոտու։
«Մուշ թաղամասի ու աղբադաշտի միջակայքում մոտ երկու հեկտար անտառաշերտ ենք ստեղծելու, հետո ընդլայնելու հնարավորություն կունենանք։

Աղբադաշտը հետագայում կծածկենք, անտառի կվերածենք։ Ներկայումս այդ աղբավայրը նաև Գյումրու հարակից գյուղերին է ծառայում։

Նախկինում մաքրելով շինարարական աղբը՝ մի ծառուղի ստեղծել ենք, 500 հատ բարդի ենք տնկել։ Շատ լավ արդյունք տվեց, հիմա էլ այդ նույն փորձը հաշվի առնելով՝ կշարունակենք։Սպասում ենք, որ բարեգործական հիմանդրամն ուղարկի 1000 ծառեր, այսօր 3000 հազարից ավելի թփեր է նվիրել»,-ասաց Արման Շաբոյանը։

Գյումրու համայանքապետարանը նախատեսում է նվեր ստացած 3000 թփերը տնկել Վարդանանց, Հայուհու, «Մուշ -2» թաղամասի հրապարակներում և « Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում։

Այսօր արդեն իսկ մեկնարկել են աշխատանքները «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, որոնց մասնակցել է նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Արման Շաբոյանը նաև տեղեկացրեց, որ մոտ օրերս կհարթեցնեն համաքաղաքային աղբանոցի հարակից տարածքում լցված շինարարական աղբը ու կխնդրեն ամերիկյան բարեգործական հիմնադրամին Գյումրի բերել նվեր- ծառերը։

Անցկացվելու է նաև ոռոգման ջրագիծ, որպեսզի նոր տնկած ծառերը մշտական ոռոգման ջուր ունենան։

«Առայժմ կանաչ գոտու կվերածենք աղբավայրի հարակից տարածքը, իսկ աղբավայրի փակումից հետո նաև աղբավայրը»,- ասաց Արման Շաբոյանը։

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն էլ հետ հետ զրույցում տեղեկացրեց, որ պիլոտային ծրագրով կանաչապատելու են Գյումրու կենտրոնական հատվածները՝ Վարդանանց հրապարակը, Ռիժկովի ճեմափողոցը, Թատերական հրապարակը, Սայաթ-Նովա փողոցը։

Եվ որպեսզի դիզայնը լինի գրավիչ, իրենք սկսել են համագործակցել կանաչապատման ոլորտում մասնագիտացած կազմակերպության հետ։
«Նրանք ոչ միայն պիտի կանաչապատեն, այլ ամբողջությամբ ուսումնասիրեն հողի որակը, հողում օրգանական նյութերի քանակը, ներդնեն կաթիլային ոռոգման համակարգ, հետազոտեն բնակլիմայական պայմանները, ընտրեն բույսերը, հարկ եղած դեպքում բուժեն, զբաղվեն լանդշաֆտային դիզայնով, վերջնական ձևավորմամբ, ինչպես նաև մեր մասնագետների վերապատրաստմամբ, որպեսզի հետագայում վերջիններս կարողանան խնամք տանել։

Նրանց առջև նաև խնդիր է դրվել՝ այնպիսի դիզայն ստանալ, որ զբոսաշրջիկը հատուկ գա Գյումրի, կանաչ տարածքների մոտ նկարվի ու գնա»,-ասում է փոխքաղաքապետը։

Դավիթ Առուշանյանի տեղեկացմամբ, կանաչապատ տարածքներ ստեղծելուց բացի, այդ կազմակերպությունը զբաղվելու է նաև լուսային էֆեկտներով, արհեստական դեկորների ու նստարանների, ծաղկամանների տեղադրմամբ։
Ըստ նրա, առայժմ միայն կենտրոնական հատվածները կկանաչապատեն, հետագայում ՝ նաև ծայրամասերը։ Այդ ամենի համար մեծ գումար է հարկավոր, իսկ իրենք դեռ ֆինանսավորման աղբյուրները չեն ճշտել՝ որքանը կկարողանան անել դոնորների հաշվին, որքանը՝ համայնքային բյուջեի։

Արմիկ Մովսիսյան