Էրդողանն ընդունել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդին
Քաղաքականություն
27.01.2025 | 21:01
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է երկրի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականը։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանի պետական հյուրատանն ընդունել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանին և նրա պատվիրակությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի