Սիրիան նվազեցնում է թուրքական 269 ապրանքների մաքսատուրքերը՝ թուլացնելու Անկարայի հետ առևտրային լարվածությունը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Սիրիան նվազեցրել է թուրքական ապրանքների մաքսատուրքերը՝ անցյալ շաբաթ թուրքական պատվիրակության հետ խորհրդակցություններից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գրում է Middle East Eye-ը։

Այս ամսվա սկզբին Սիրիայի նոր կառավարությունը մինչև 300 տոկոսով բարձրացրել էր մաքսատուրքերը թուրքական ապրանքների համար: Այս քայլը հանգեցրել էր Թուրքիայի հետ առևտրի ամբողջական դադարեցմանը, ինչը հիասթափություն էր առաջացրել թուրք արտահանողների և սիրիացի որոշ գործարարների շրջանում: Թուրքիայից Սիրիա տարեկան արտահանումը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։

Անցյալ ուրբաթ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ Դամասկոսը համաձայնել է վերանայել թուրքական արտահանման համար կիրառվող մաքսատուրքերը՝ առաջիկա շաբաթների ընթացքում խափանումները վերացնելու և առևտուրը վերականգնելու համար։

Բոլաթն ափսոսանք է հայտնել, որ հունվարի 11-ին Սիրիայի կողմից ներդրված մաքսային ռեժիմը, որը նախատեսված էր որպես «ընդհանուր և միասնական համակարգ ամբողջ աշխարհի համար», սխալ է մեկնաբանվել որոշ խմբերի կողմից։

«Այս շաբաթ Սիրիան որոշել է նվազեցնել մաքսատուրքերը 269 ապրանքների համար, ներառյալ՝ թուրքական հիմնական արտահանումները, ինչպիսիք են հավի միսը, ձուն, ալյուրը, եգիպտացորենը, կաթը, սերուցքը, երկաթը, պողպատը և հիգիենայի ապրանքները»,- ասել է Բոլաթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի