«Անհասկանալի որոշում՝ առանց թվային հիմնավորումների»․ Էրազմուս+ ազգային գրասենյակի ճակատագրի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Առանց հստակ հիմնավորումների և թվային տվյալների անհասկանալի որոշում․ այսպես են բնորոշում կրթության ոլորտի գործիչները ԿԳՄՍ նախարարության այն հայտարարությունը, ըստ որի՝ հունվարի 1-ից Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը։ Ծրագրի բոլոր գործողություններին վերաբերող հարցերով այսուհետ պետք է դիմել անմիջապես նախարարություն: ԿԳՄՍՆ-ն պնդում է՝ Էրազմուս+ նախագծերը հիմնականում նպաստել են միայն եվրոպական համալսարաններ իրականացվող գործուղումներին ու կրել առավելապես զբոսաշրջության բնույթ, նախագծերի թեմատիկան հիմնականում չի արտացոլում Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները։

Էրազմուս+ ազգային գրասենյակը գործում էր 28 տարի, դրա համակարգող Լանա Կառլովան շեշտում է՝ այն բանից հետո, երբ ստեղծվեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, իրենց ջրերը, կարծես, սկսեցին նույն առվով չհոսել։

«Մեր երկխոսությունը նախորդ տարի, կարծես, չէր ստացվում։ Չէինք հասկանում՝ ինչու։ Մենք միշտ շատ պատրաստակամ ենք եղել բոլոր հարցերը քննարկելու առումով, և եթե որևէ դժգոհություն լիներ, մենք մեր բացթողումը կշտկեինք։ Բայց նախարարությունը որևէ գնահատական մեր գրասենյակին չի տվել»,- ասում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։

Էրազմուս+-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է։ Ըստ գրասենյակի՝ վերջին երկու տարիներին իրականացված հարցումները ցույց են տալիս, որ շահառուների բավարարվածությունն իրենց գործունեությունից գտնվում է բավական բարձր մակարդակի վրա՝ 9,4 միավոր 10-ից: Բացի այդ, գրասենյակնը ունի բարձր վստահություն Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից։ Էրազմուս+-ն ունի կարողությունների զարգացման 14 ընթացիկ ծրագիր բարձրագույն կրթության ոլորտում, որոնցում ընդգրկված է շուրջ 2 տասնյակ եվրոպական համալսարան։ Էրազմուս+-ը միջին մասնագիտական կրթության ոլորտում իր 11 ծրագրերով զբաղեցնում է առաջին տեղը Արևելյան գործընկեր երկրների ցանկում։

ԿԳՄՍ նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ ՀՀ կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։ Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:

Սննդագիտության դոկտոր, «Էրազմուս+»-ի շահառու Դավիթ Պիպոյանը, անդրադառնալով նախարարության հայտարարութանը, հարցնում է՝ եթե չկան թվային ցուցանիշներ, որոնցով գնահատվել է Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը, վաղն ինչպե՞ս է գնահատվելու՝ նոր կառույցն ավելի արդյունավե՞տ է աշխատում, թե՞ հակառակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան