Թուրքիան փորձում է իր տարածքով ԵՄ-ի համար դառնալ բնական գազի մատակարար՝ փոխարինելով Ուկրաինային. POLITICO

Լուրեր

14.03.2026 | 00:49
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է
13.03.2026 | 23:44
Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ կանխելու արյունալի սցենարները, որոնք փորձում են իրականացնել մեր տարածաշրջանում. Էրդողան
13.03.2026 | 23:28
Կուբան բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ
13.03.2026 | 23:16
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
13.03.2026 | 23:02
Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր․ Ասադով
13.03.2026 | 22:47
Աղավնաձոր բնակավայրում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
13.03.2026 | 22:33
«Չարենց-Նամե»-ն՝ արդեն նաև պարսկերենով․ այսօր Չարենցի 129-ամյակն է
13.03.2026 | 22:20
Երկու հայ ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի Մ-23 առաջնության եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 22:13
Թրամփը հայտարարել է, որ իրեն «այլևս չի հետաքրքրում» Խաղաղության Նոբելյան մրցանակը
13.03.2026 | 22:00
Ադրբեջանի պահանջների սահմանն ո՞ւր է․ Փաշինյանը եթե վերարտադրվեց, ասելու է՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներից հրաժարվենք, խաղաղություն է պետք․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:44
Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում էր՝ Մերձավոր Արևելքի պատերազմը կթեթևացնի իր վրա ճնշումը. Մակրոն
13.03.2026 | 21:30
Ինչպես է բաժանվելու 4 մլրդ դրամից ավելի պարգևավճարը
13.03.2026 | 21:20
Այդ նվերը ԱՄՆ փոխնախագահը կարող էր ընկալել ՀՀ-ի կողմից ուղերձ, որ Ղարաբաղյան շարժումը չենք դադարեցրել, կա վերադարձի օրակարգ․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:15
Գիրք նվիրեց՝ պաշտոնը կորցրեց․ որտեղ է սկսվում և ավարտվում գործելու ազատությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:02
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 22 կգ թմրամիջոց․ ոստիկանների բացահայտումը
Բոլորը

Թուրքիան դիվանագիտական ջանքեր է գործարկում Եվրամիության հետ էներգետիկ բանակցությունները վերսկսելու համար՝ ակնկալելով բնական գազի հիմնական մատակարար դառնալու հեռանկարը, այն բանից հետո, երբ նախորդ քննարկումները տապալվել էին Կիպրոսի հետ լարվածության պատճառով: POLITICO-ին տված մեկնաբանությունում ԵՄ-ում Թուրքիայի դեսպան Ֆարուք Քայմաքչըն ասել է, որ էներգետիկ համագործակցությունը դրվելու է օրակարգի առաջնային տեղում՝ որպես հարաբերությունների ջերմացման մաս, որը ներառելու է առևտրային բանակցություններ և քաղաքական համագործակցություն Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի պատերազմների վերաբերյալ:

Այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԵՄ անդամ երկրները, ինչպիսիք են Հունգարիան ու Սլովակիան, փնտրում են ռուսական գազին այլընտրանքներ, երբ տարանցիկ գործարքը, որը թույլ էր տալիս նրանց մատակարարումներ իրականացնել Ուկրաինայի տարածքով, ավարտվել է տարեսկզբին:

«Մենք ունենք Հարավային գազային միջանցքը։ Մենք ունենք 18 միլիարդ խորանարդ մետր գազ, որը հիմնականում գալիս է Ադրբեջանից, և հեշտությամբ կարող ենք դա ընդլայնել՝ միացնելով միջերկրածովյան գազին: Մեր դերը կա, մեր ներուժը կա»,- ասել է Քայմաքչըն։

Սակայն Թուրքիայի ու ԵՄ-ի միջև էներգակիրների առևտրի շուրջ բարձր մակարդակի բանակցությունները դադարեցվել են 2019 թվականին, քանի որ ԵՄ առաջնորդները հայտարարել են, որ «առայժմ» հանդիպումներ չեն անցկացվի Անկարայի և միության անդամ երկիր Կիպրոսի միջև Միջերկրական ծովում գազի հորատման իրավունքների շուրջ վեճի պատճառով:

Ըստ Եվրոպական խորհրդի հայտարարության՝ թուրքական ընկերությունները ձգտում էին հանածո վառելիքի արդյունահանման «Կիպրոսի տարածքային ջրերում»: Կիպրոսը և Հունաստանը նույնպես հույսեր ունեն շահագործելու շահութաբեր բնական պաշարները, սակայն բախվում են Թուրքիայի հակազդեցությանը:

«Չնայած այս ներուժին՝ ԵՄ-Թուրքիա էներգետիկ երկխոսությունն արգելափակված է 2019 թվականին ընդունված որոշումների պատճառով: Մենք դա տեսնում ենք որպես պարտություն-պարտություն իրավիճակ։ Թուրքիան երեք-չորս հիմնական էներգետիկ զարկերակներից մեկն է։ ԵՄ-ն պետք է որոշի՝ օգտագործե՞լ այն, թե՞ ոչ»,- ասել է ԵՄ-ում Թուրքիայի դեսպանը։

Նրա խոսքով՝ այժմ միայն Կիպրոսն է դեմ այդ հարցի շուրջ երկխոսության վերսկսմանը։

«Արևոտ Միջերկրական ծովում նրանք կարող են շատ էներգիայի կարիք չունենալ, սակայն անդամ երկրների մեծ մասն ասում է, որ իրենց ավելի շատ էներգիա է պետք, ավելի շատ դիվերսիֆիկացիա: Այսպիսով, այն միայն շարունակվելու է»,- նշել է Քայմաքչըն։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ ադրբեջանական գազի տարանցման և սեփական ներքին պաշարների արտահանման հետ մեկտեղ՝ Թուրքիան Ռուսաստանից վառելիք է ներկրում Սև ծովով «Թուրքական հոսք» խողովակաշարով: Հունվարի 1-ին Ուկրաինայի հետ Կրեմլի համաձայնագրի ավարտից հետո այս ստորջրյա կապը Մոսկվայի համար Եվրոպա մատակարարումների միակ ճանապարհն է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղուց ունի հավակնոտ նպատակ՝ իր երկիրը վերածել տարածաշրջանային «գազային հանգույցի»՝ ինտեգրելով ներմուծումը հարևան երկրներից և ավելացնելով արտադրությունն իր երկրի ափամերձ ջրերում:

«Տարեսկզբին Ուկրաինա-Ռուսաստան գործարքի ավարտից հետո «Թուրքական հոսքը» շատ ավելի կարևոր է դառնում»,-ասել է Բրյուսելում գերմանական Մարշալի հիմնադրամի էներգետիկ վերլուծաբան Կադրի Թասթանը՝ նշելով, որ գազի գինը դեռևս ԵՄ-ի համար խնդիր է, այդ պատճառով Թուրքիայի դիրքորոշումը գնալով ավելի է ուժեղանում։

Հունգարիան ու Սլովակիան էլ պնդում են, որ կորուստներ են կրում Ուկրաինայի տարածքով ռուսական գազի հոսքի դադարեցման հետևանքով, չնայած Եվրահանձնաժողովի գնահատականին, որ դա մատակարարման հետ կապված խնդիրներ չի առաջացրել։

Ուրբաթ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սպառնացել էր արգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերականգնումը, եթե Կիևը չհամաձայնի վերագործարկել երթուղին:

«Մենք չենք պատրաստվում երկարաձգել ռուսական գազի տարանցումը։ Մենք թույլ չենք տա նրանց լրացուցիչ միլիարդներ վաստակել մեր արյան վրա»,- դեկտեմբերին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Այնուամենայնիվ, շաբաթ նա հայտարարել էր, որ Կիևը բաց է ադրբեջանական գազն իր խողովակաշարերով մատակարարելու հեռանկարի համար, եթե Մոսկվան դրանից շահույթ չստանա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի