Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումն ավարտվել է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումն ավարտվել է, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Այն շարունակվել է ավելի քան չորս ժամ փակ ձևաչափով՝ Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանի շենքում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել, որ դրա ավարտից հետո Վլադիմիր Պուտինը կարող է հեռախոսազրույց ունենալ Դոնալդ Թրամփի հետ:

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Պուտինի հետ հանդիպել է արդեն երրորդ անգամ։ Հանդիպումից առաջ Պեսկովն ասել էր, որ դրա ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի կարգավորումը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորումը:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նախազգուշացրել էր, որ Ուիթկոֆի հերթական այցը Ռուսաստան «չի կարելի ճակատագրական անվանել», և որ Թրամփի հատուկ բանագնացի՝ Պուտինի հետ հանդիպումից առաջընթաց չի կարելի ակնկալել: Նույն օրը ավելի վաղ Ուիթկոֆը Սանկտ Պետերբուրգում հանդիպել էր ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ:

Մինչդեռ Reuters-ը հայտնում է, որ Ուիթկոֆը Վաշինգտոնում Դմիտրիևի հետ նախորդ հանդիպումից հետո Թրամփին է փոխանցել Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ Կրեմլի պայմանը՝ Ռուսաստանը պետք է վերահսկողություն ստանա ուկրաինական չորս շրջանների նկատմամբ: Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմում բոլորը չէ, որ համաձայն են այս հարցում, մասնավորապես՝ գեներալ Քիթ Քելլոգը, որը Թրամփի կողմից ավելի վաղ նշանակվել էր ՌԴ-ի և Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ, դեմ է հանդես գալիս: