Անթալիայում Ալիևը հանդիպել է Սիրիայի նախագահին և նրան Բաքու հրավիրել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ալիևը գոհունակություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ և շնորհավորել է Ահմեդ ալ-Շարաային այդ  կապակցությամբ։

Ալիևն ընդգծել է՝ «Սիրիայում փոփոխություններից հետո հնարավորինս շուտ այդ երկիր է ուղարկվել ադրբեջանական պատվիրակություն, իսկ Սիրիայում Ադրբեջանի դեսպանատունը, որը երկար ժամանակ անգործության էր մատնվել Ասադի ռեժիմի քաղաքականության պատճառով, վերսկսել է իր գործունեությունը»։ Ալիևը հայտնել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ մասնակցելու Սիրիայի վերականգնման գործընթացին, որն անհրաժեշտ է այդ երկրում կայունության ամրապնդման համար։

Ահմեդ Ալ-Շաարան իր հերթին երախտագիտություն է հայտնել  ադրբեջանական կողմի աջակցության համար: Նա նշել է ապագայում Սիրիային Ադրբեջանի աջակցության կարևորությունն էներգետիկայի, ենթակառուցվածքների և անվտանգության ոլորտներում։ Շաարան նաև ասել է, թե անում է ամեն ինչ՝ Սիրիայում կայունությունը վերականգնելու համար, մտահոգություն է հայտնել այդ հարցի վրա արտաքին գործոնների ազդեցության վերաբերյալ։

Զրույցի ընթացքում բարձրացվել է նաև Ադրբեջան-Սիրիա-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի զարգացման հարցը։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների վերաբերյալ։

Ալիևն Ահմեդ Ալ-Շարային հրավիրել է այցելել Ադրբեջան։ Հաղորդվում է, որ հրավերն ընդունվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի