Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում «տուժողներ» են ցուցմունք տվել
Քաղաքականություն
11.04.2025 | 22:36
Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին ղեկավարների և այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «տուժողները» նախ ցուցմունք են տվել, ապա պատասխանել են դատախազների և փաստաբանների հարցերին։
«Տուժողները» պատմել են, իբր, հայերի հանցագործությունների և Արցախում ադրբեջանցիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 14-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի