Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում «տուժողներից» մեկը հայտարարել է, որ աշխատել է Ռոբերտ Քոչարյանի հետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բաքվում ընթացող Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների դեմ հարուցված շինծու գործերով դատական նիստում դատախազների հարցերին պատասխանել են «տուժողները»։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանցից Նազեյկա Ատակիշևան նշել է, որ ծնվել է 1954 թվականին Ստեփանակերտում, նաև հայտարարել, թե, իբր, «հայերի վերաբերմունքն այնտեղ ապրող ադրբեջանցիների նկատմամբ լավ չի եղել, իսկ 1988 թվականի փետրվարից ի վեր ավելի է վատացել»։

Նրա ասել է, թե որպես ջուլհակ աշխատել է «Ղարաբաղի մետաքսի կոմբինատում», որտեղ աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանը։  Ըստ Ատակիշևայի՝ ավելի ուշ նա դարձել է Կոմսոմոլի քարտուղար և «հակաադրբեջանական շարժման հիմնական մասնակիցներից մեկը»։ Կինը նաև պատմել է, թե, իբր, «հայերը քարեր են նետել իր վրա, վիրավորել իրեն իր տան առջև ու հայտարարել է, որ հեռանան այդտեղից»։

Մեկ այլ «տուժող» էլ՝ Բաղանիս Այրումի բնակիչ Ռամիզ Ադիգեզալովը հայտարարել է, թե, իբր, «հայերը 1990 թվականին սպանել են իր 39 օրական երեխային»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի