Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԵՄ-ն է պետք միասին դիմակայեն Թրամփի մաքսատուրքերին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Եվրամիությանը կոչ է արել միավորվել Պեկինի հետ «միակողմանի ահաբեկչությանը» դիմակայելու հարցում՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված կտրուկ մաքսատուրքերը, գրում է France 24-ը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպման ժամանակ պետական ​​ Սին շեշտել է դաշինքի և Չինաստանի միջև համագործակցության անհրաժեշտությունը՝ Պեկինի և Վաշինգտոնի միջև աճող առևտրային պատերազմին դիմակայելու համար։

«Չինաստանը և Եվրոպան պետք է կատարեն իրենց միջազգային պարտավորությունները  և համատեղ դիմադրեն միակողմանի ահաբեկման գործելակերպին»,- ասել է Սին։

Նա ընդգծել է, որ «դա ոչ միայն կպաշտպանի նրանց սեփական օրինական իրավունքներն ու շահերը, այլև կպաշտպանի միջազգային արդարությունն ու արդարադատությունը»։

Իր հերթին, Սանչեսը Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ առևտրի շուրջ լարվածությունը չպետք է խոչընդոտի Եվրամիության և Չինաստանի միջև համագործակցությանը։

Իսպանիան ամեն տարի Չինաստանից՝ իր չորրորդ խոշորագույն առևտրային գործընկերից, գնում է մոտ 45 միլիարդ եվրոյի (49.1 միլիարդ դոլար) ապրանք, բայց վաճառում է մոտ 7.4 միլիարդ եվրոյի արժողությամբ ապրանք։

«Ե՛վ Իսպանիան, և՛ Եվրոպան զգալի առևտրային դեֆիցիտ ունեն Չինաստանի հետ, որը մենք պետք է շտկենք: Մենք չպետք է թույլ տանք, որ առևտրային լարվածությունը խոչընդոտի Չինաստանի և Իսպանիայի, ինչպես նաև Չինաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հնարավոր աճին»,- ասել է Սանչեսը։

Հավելենք, որ ավելի վաղ  Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանված մաքսատուրքերն այժմ գործնականում կազմում են 145%։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի