Վաշինգտոնը ԱԹՍ է մշակել հատուկ Ուկրաինայի համար

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ-ն, ըստ Պենտագոնի, նոր  անօդաչու թռչող սարք է մշակել, որը համապատասխանում է ուկրաինական բանակի պահանջներին և հետագայում կկատարելագործվի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայի ներկայացուցիչների հետ նրանց պահանջների վերաբերյալ զրույցներում մենք եկանք այն եզրակացության, որ այս հատուկ համակարգը շատ լավ համապատասխանում է նրանց կարիքներին, հատկապես ՝ արևելյան Ուկրաինայում», – հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին։

«Phoenix Ghost» կոչվող  ԱԹՍ-ների մշակումը սկսվել է դեռևս Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժումից առաջ:  Ըստ Քիրբիի՝  այն նախատեսվում է վերջնական տեսքի բերել՝ ուկրաինացի զինվորականների կարիքներն ավելի  համապատասխանեցնելու համար։

Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ անօդաչու թռչող սարքերի շահագործման համար նվազագույն ուսուցում է պահանջվում։ Նոր անօդաչու սարքերը նման են Switchblade կամիկաձե անօդաչուներին, որոնք ԱՄՆ-ն արդեն տրամադրել է Ուկրաինային։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Նոր բեռնափոխադրումները կներառեն ծանր սպառազինություն, տասնյակ հաուբիցներ, մարտավարական անօդաչու թռչող սարքեր և 144,000 զինամթերք, ասել է Բայդենը։

Այսպիսով՝ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության ծավալը կհասնի 3,2 միլիարդ դոլարի։  Օգնության նախորդ փաթեթը ներառում էր հրետանային արկեր, զրահափոխադրիչներ և ուղղաթիռներ։ Պենտագոնից հայտնել են, որ նոր մատակարարումների շրջանակներում ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի 72 հաուբից և 121 Phoenix Ghost մարտավարական անօդաչու թռչող սարք:

 

Տաթև Ֆռանգյան