Ռուստամյանն առաջարկեց հետաձգել ՀՀ-Թուրքիա հարաբերություններին վերաբերող նախագծի քննարկումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր նիստ գումարեց առանց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի և առանց հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի։ Նիստը վարեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը։

Օրակարգում ներառված էր նաև «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության նախագիծը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նիստի ժամանակ հայտարարեց՝ կարևոր գործելաոճ է, երբ նման կարևոր հարցերի շուրջ հայտարարությունները նախ անցնում են հանրային քննարկումների փուլ, լրամշակվում, ինչից հետո նոր ներկայացվում հաստատման ու ԱԺ լիագումար նիստում քննարկման․ «Այս անգամ այդ պրակտիկան հնարավոր չեղավ իրականացնել, մեզ համար անընդունելի, անհեթեթ պատճառաբանությամբ՝ լսումները երեկ խափանվել են՝ ինչ-որ տեխնիկական պատճառներով։ Այսքան տարվա պատգամավորական փորձ ունեմ և չեմ հիշում դեպք, որ ԱԺ-ն չկարողանար միաժամանակ մեկից ավելի միջոցառում կազմակերպել։ Սա անհասկանալի, աբսուրդային վիճակ է, բայց ունենք այն, ինչ ունենք։

ԱԺ ղեկավարությունն ու աշխատակազմն այսպիսով գնացին կանոնակարգին դեմ և խափանեցին լսումները։ Մենք, այնուամենայնիվ, հավատարիմ ենք մնալու սկզբունքին, որ նման հարցերը պետք է անցնեն լսումներով, ուստի առաջիկայում նորից ենք կազմակերպելու լսումներ: Հուսով եմ՝այս անգամ չեն խափանի։ Դրանից հետո միայն լրամշակված տարբերակով կներկայացնենք այս նախագիծը։ Ուստի առաջարկում եմ հարցը հետաձգել»։

Մանրամասները՝ տեսանյութում: