Թուրքիայի ՊՆ ղեկավարը՝ Հայոց ցեղասպանության մասին․ «Մեր պատմությունը մաքուր է, ամաչելու բան չունենք»

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլի 24-ի ուղերձին, որում նա իրերը կոչելով իրենց անունով՝ կրկին կիրառել է Հայոց ցեղասպանություն եզրույցը։ Աքարը, բնականաբար, դատապարտել է ԱՄՆ նախագահի ուղերձը՝ ներկայացնելով թուրքական ժխտողական թեզերը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Այս պնդումները ոչ մի հիմք չունեն։ Մենք ակնկալում ենք, որ բոլորը կտեսնեն մեր պատմաբանների բացահայտած փաստերը այս անհիմն պնդումների վերաբերյալ։ Պատմական գործընթացների խեղաթյուրումն ատելության քարոզչության նպատակով անընդունելի է։ Դա չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել է Աքարը։

Նա նշել է, որ ցեղասպանության մասին պնդումները, իբր, չեն արտացոլում իրականությունը։

«Այս մասին կան ԱՄՆ աղբյուրներից կազմված ուսումնասիրություններ։ Անգամ սրանք որևէ կերպ չեն ներառում ցեղասպանություն եզրույթը։ Բայց հիմա ամեն ինչ խեղաթյուրվում է քաղաքական ջանքերով: Մեր պատմությունը մաքուր է, մենք ամաչելու բան չունենք»,- հայտարարել է Հուլուսի Աքարը։

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցել է գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և ցամաքային զորքերի հրամանատար Մուսա Ավսևերի հետ 3-րդ հետևակային դիվիզիայի մարտավարական հրամանատարական կետ այցի ժամանակ։ Աքարին այստեղ զեկուցել են Իրաքի հյուսիսում ընթացող ռազմական գործողության մասին։

Էմմա Չոբանյան