Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ներկայացումից հետո հայտնվել է Թուրքիայի իշխանությունների թիրախում

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնվել է իշխանությունների քննադատությունների ու սպառնալիքների թիրախում՝ Հայոց ցեղասպանութան ճանաչման օրինագիծն օրենսդիր մարմնին ներկայացնելու հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, որը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, հետ է վերադարձրել օրինագիծը՝ պնդելով, որ այն, իբր, դեմ է խորհրդարանի կանոնադրության դրույթներին։

«Նման առաջարկ ներկայացնելը կարող էր հնարավոր լինել Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող համարձակների աջակցությամբ։ Առաջարկը պետք է մերժվեր։ Այդպիսի վարքագիծը սադրանք է»,- ասել է Շենթոփը։

Իշխող ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքն էլ դատապարտել է Փայլանի առաջարկն ու այն «անբարոյական» որակել։

«Մենք մերժում ենք այս անձի առաջարկը, որն աշխատում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում և կրում է պատգամավորի կոչում, հիմնվելով 1915 թվականին Օսմանյան պետությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պատմական կամ իրավական հիմք չունեցող պնդումների վրա»,- գրել է Չելիքը թվիթերյան իր էջում՝ նշելով, որ այդ առաջարկը, իբր, նաև փորձ է՝ սաբոտաժի ենթարկել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որին աջակցում է Ադրբեջանը։

Փայլանը հայտնվել է նաև ընդդիմության թիրախում։ Մասնավորապես, աջ կենտրոնամետ ընդդիմադիր «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներն ասել է, որ այդ առաջարկը «փորձում էր իջեցնել մեր ազգի գլուխը»։

Կարո Փայլանին դատապատող հայտարարություններով են հանդես եկել նաև ԱԶԿ-ի նախկին ու ներկա պատգամավորներ, ինչպես նաև իշխող կուսակցության հետ կոալիցիոն գործընկեր, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության (DP) պատգամավորներ:

Հավելենք, որ սոցիալական ցանցերում Կարո Փայլանի դեմ արշավ է սկսվել։

Ինքը՝ հայազգի պատգամավորը լրատվամիջոցների հետ զրույցում շեշտել է, որ վերջին յոթ տարիներին նմանատիպ օրենքի առաջարկներ է ներկայացրել։

«Ես միայն տարիներն եմ թարմացնում։ Յոթ տարի է՝ ինձ այսպես Լինչի դատաստանի չեն չենթարկել, քանի որ նման հարցերը մասին կարելի էր խոսել Թուրքիայում»,- ասել է Կարո Փայլանը։

Էմմա Չոբանյան