Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը քննարկվում է նախագծողների և համայանքների ներկայացուցիչների հետ․ Քաղաքաշինության կոմիտե

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերը և Երևանն սկսել են կառուցապատման թույլտվություններին առնչվող գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am թվային հարթակի միջոցով։ Համակարգի կիրառության վերաբերյալ հարցերը պարզաբանելու նպատակով «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ պատասխանատուների ներգրավմամբ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է համայնքների և նախագծային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք․ տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Հանդիպումների ընթացքում դիտարկվում են հարթակում ներգրավված բոլոր կառույցների գործառույթները, քննարկվում գործնական օրինակներ, ներկայացվում համակարգի բարելավման առաջարկներ։ Նախագծողները և համայնքապետարանների ոլորտային աշխատակիցները հնարավորություն են ունենում հարթակը սպասարկող ընկերության ներկայացուցիչներից ստանալ պարզաբանումներ համակարգի կիրառման ընթացքում տարբեր իրավիճակների, ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ։

Բացի այդ, urban.e-gov.am հարթակով դիմողներին աջակցելու նպատակով ևս կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ ինչպես Քաղաքաշինության կոմիտեում (Կառավարական 3-րդ շենքի 4-րդ հարկ), այնպես էլ «VX Soft» ընկերության գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)) աշխատանքային յուրաքանչյուր օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00-ն։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info)։