Ենոքավանում էլեկտրաշչակ է գործարկվելու
Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում հունվարի 17-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք․ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: